Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հունվարի 5-ին – Armenia Today

Հունվարի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում կեսօրին կանխատեսվում է -1-ից -3, երեկոյան՝ -8-ից -10 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -6-ից -11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -3-ից -6 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-ից -4 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 1-6 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -5-ից -8 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև -1-ից -4 աստիճան։ Արմավիրում սպասվում է 0-ից -3 աստիճան։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -2-ից -6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից +2 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 11 աստիճան տաքություն։

Leave a Comment