Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշել է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել Եկեղեցուն, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Փաշինյանը հայտարարել էր Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի ստեղծման մասին, որը, ըստ վարչապետի, մտադիր է վերականգնել եկեղեցու ներքին միասնությունն ու նախապատրաստել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրությունը:
«Ամենահեգնականն այն է, որ նա անում է դա Սամվել Կարապետյանի՝ Հայաստանին նվիրած տնից, ուր չգիտեմ ինչ խղճով է շարունակում ապրել», – շեշտել է նա:
«Մեր ձևով» շարժման համակարգողն ընդգծել է, որ Հայաստանին պետք է վերադարձնել միասնությունն ու ամրապնդել ավանդույթների հանդեպ հարգանքը՝ ոչ միայն խոսքով:
