Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱ Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի ստեղծման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի ստեղծման մասին։

Փաշինյանն ընթերցել է համատեղ հայտարարության տեքստն ու նշել բոլոր ստորագրողների անունները, ապա հրապարակել փաստաթղթի լուսանկարները:

Հայտարարությունը ստորագրել են վարչապետը և տասը եպիսկոպոսներ (որոշ ստորագրություններ հաստատվել են հեռավար կարգով), որոնք էլ ընդգրկվել են Համակարգող խորհրդի կազմում:

Այս մարմինը կզբաղվի բարենորոգումների կազմակերպմամբ, ինչպես պնդումեն ստորագրիղները՝ նպատակն է վերականգնել եկեղեցու ներքին միասնությունն ու նախապատրաստել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրությունը:

Ըստ հեղինակների՝ գործընթացը պայմանավորված է հոգևոր կյանքի ճգնաժամով և եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու անընդունելի փորձերով:

Բարենորոգման ճանապարհային քարտեզը նախատեսում է եկեղեցու փաստացի առաջնորդի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացում (հանգստի կոչում), կաթողիկոսական տեղապահի ընտրություն և նոր կանոնադրության ընդունում:

Վերջինս պետք է հիմնված լինի ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման հստակ մեխանիզմների վրա:

Leave a Comment