Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման ժամանակ նրա անվտանգության աշխատակիցների մեծ մասին ամերիկացի զինվորները սպանել են. հայտարարել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։
«Ազգային զինված ուժերը դատապարտում են քաղաքացի Նիկոլաս Մադուրոյի՝ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահի, մեր գլխավոր հրամանատարի, ինչպես նաև նրա կնոջ՝ առաջին տիկին դոկտոր Սիլիա Ֆլորես դե Մադուրոյի առևանգումը։ Այս հանցագործությունը կատարվել է 2026 թվականի հունվարի 3-ին նրա անվտանգության թիմի մեծ մասի՝ զինվորների և անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ տղամարդկանց և կանանց, սպանությունից հետո», – ասել է պաշտպանության նախարարը Telesur հեռուստաալիքով հեռարձակված հայտարարության մեջ։
Նշենք, որ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 80 մարդ։