ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը կատարում է երկրի ղեկավարի պարտականությունները, ստիպված կլինի բարձր գին վճարել, եթե նրա գործողությունները չբավարարեն Վաշինգտոնին։
Թրամփը հայտարարել է. «Եթե նա ճիշտ չգործի, շատ բարձր գին կվճարի, գուցե նույնիսկ ավելի բարձր, քան ԱՄՆ-ի կողմից գերի վերցված նախագահ Նիկոլաս Մադուրոն»։
Երբ Սպիտակ տան ղեկավարին հարցրել են այն մեղադրանքների մասին, որ Թրամփի վարչակազմը Վենեսուելային բռնի կերպով կառավարման մոդել է պարտադրում, նա առաջարկել է մի տեսություն, որ Բոլիվարյան Հանրապետությունում «ռեժիմի վերականգնումն ու փոփոխությունը» «ավելի լավ է, քան այն, ինչ այնտեղ հիմա է կատարվում»։ «Ավելի վատ չէր կարող լինել», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է The Atlantic-ը, Թրամփը հարցազրույցում հերքել է, որ Մադուրոյին ձերբակալելու որոշումը կայացվել է բացառապես աշխարհագրական պատճառներով՝ Մոնրոյի դոկտրինի ոգով։ «Խոսքը կիսագնդի մասին չէ, այլ երկրի։ Խոսքը առանձին երկրների մասին է», – ասել է նա։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել Միացյալ Նահանգների հետ։
Կարդացեք նաև Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա