Բանավեճ. արդյո՞ք գնում ենք խաղաղության, և ի՞նչ անել եկեղեցու հետ. «Կիրակի»

2025 թվականը բուռն, անսովոր զարգացումների տարի էր։  Տարին սկսվեց Ադրբեջանի հետ նոր ռազմական բախման մասին դատողություններով՝ Հայաստանի հասցեին նախագահ Ալիևի սպառնալիքների ֆոնին, բայց ավարտվեց   հայ-ադրբեջանական երկկողմ առևտրով։

Անսովոր էր նաև հայաստանյան ներքին զարգացումների առումով՝ եկեղեցին հայտնվել է քաղաքական պայքարի կիզակետում և դարձել այդ պայքարի մաս։ Թերևս, գլխավոր հարցն է՝ արդյո՞ք Հայաստանը կանգնած է փոփոխությունների շեմին։ Հյուրընկալել ենք Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյան և քաղաքական գործիչ Հայկ Խանումյանին։

Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։

Leave a Comment