
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կարող է լինել հաջորդը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե նա ճիշտ որոշումներ չկայացնի, շատ բարձր գին կվճարի։ Հավանաբար՝ ավելի բարձր, քան Մադուրոն», – ասել է ամերիկացի առաջնորդը The Atlantic-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել էր, որ Ռոդրիգեսը կզբաղեցնի պետության ղեկավարի պաշտոնը։