Ռոդրիգեսը օրինական ղեկավար չէ, պետք է անցկացնել Վենեսուելայի նախագահի իրական ընտրություններ. Մարկ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վենեսուելայի նորանշանակ նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը օրինական ղեկավար չէ, և պահանջել է  Վենեսուլեյաում իրական ընտրությունների անցկացում՝ նոր նախագահ ընտրելու համար։

Ամերիկյան հեռուստաալիքներին տված հարցազրույցներում ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենաբարձր պաշտոնենյան հրաժարվել է ճանաչել Մադուրոյի ռեժիմի օրինականությունը։

«Սա օրինական նախագահի մասին չէ։ Մենք չենք կարծում, որ տեղում գտնվող այս ռեժիմն օրինական է», – ասել է Ռուբիոն։

«Եվ դա ոչ միայն մեզ համար օրինական չէ, այլ նաև՝ աշխարհի 60-ից ավելի երկրներ նույնպես այդպես են մտածում», – ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն ընդգծել է, որ Վենեսուելայի կառավարության համակարգի օրինականությունը կարող է գալ միայն ժողովրդավարական ընտրական գործընթացնեչի միջոցով։

«Ի վերջո, նրանց կառավարման համակարգի օրինականությունը կգա անցումային շրջանի և իրական ընտրությունների միջոցով», – շարունակել է նա։ «Դա պատճառն է, թե ինչու Մադուրոն ոչ միայն մեղադրրվում է նարկոթրաֆիկինգի մեջ, այլև նա ոչ օրինակն  նախագահ էր։ Նա պետության ղեկավար չէր», – ԱՄՆ լարտվամիջոցներին հղում կատարելով, տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment