
Հռոմի պապ Լևոն XIV-ը մտահոգված է Վենեսուելայում երեկ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո տեղի ունեցած իրադարձություններով, հաղորդում է Vatican News-ը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ժողովրդին ուղղված իր ելույթում պապը հայտարարել է, որ Վենեսուելան պետք է մնա անկախ պետություն։
Նա կոչ է արել հարգել երկրի քաղաքացիների իրավունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի խմբերի պաշտպանությանը։
«Վենեսուելայի սիրելի ժողովրդի բարօրությունը պետք է գերակա լինի ցանկացած այլ նկատառումից։ Այն պետք է օգնի մեզ հաղթահարել բռնությունը, կանգնել արդարության և խաղաղության ուղու վրա, պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և երաշխավորել սահմանադրությամբ ամրագրված օրենքի գերակայությունը», – ասել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում սկսեց Վենեսուելայի վրա, իսկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գերի վերցվեցին և դուրս բերվեցին երկրից։