Դերենիկ Մալասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով Շիրակի մարզում ճանապարհների ձյունն ու սառույցը մաքրելու աշխատանքներին․
«Շիրակում այս տարի ճանապարհներ մաքրելու, աղով ու ավազով մշակելու բոյկոտ է հայտարարված։ Եթե Շիրակի մարզպետի փոխարեն, աթոռին մի տուփ կոնֆետ դրած լիներ, երևի վիճակը ավելի բարվոք լիներ։
Ընդհանրապես յուրաքանչյուր, անգամ փոքր, ճգնաժամային իրավիճակ ցույց է տալիս, թե որքան ապաշնորհ ու անկարող են նիկոլական պաշտոնյանները։
Տեսանյութում Գյումրի-Արմավիր ճանապարհն է»։