ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News
Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ Արամայիս Թախմազյանին իրականացնել հակաեկեղեցական ծես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Փաստաբանի խոսքով, Արամայիս Թախմազյանը վերջին շրջանում հաճախ այցելել է եկեղեցի և, կրելով քահանայական հագուստ, խոչընդոտել է Տեր Հայկ քահանա Սահակյանի կողմից ժամերգությունների անցկացումը։
Գրառման մեջ նշվում է նաև, որ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտարարել է՝ հունվարի 6-ին Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցելու կարգալույծ Թախմազյանը։
Այդ մտադրության մասին, ըստ Զոհրաբյանի, նա տեղեկացրել է թեմի քահանաներին դեռևս դեկտեմբերի 31-ին՝ «Նռնօրհնեքի» կարգի խոչընդոտման օրը։
Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք, իրավասու չեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը։
Նա ընդգծել է, որ նման միջամտության դեպքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։
_00_ՄԱ