Վերին Լարսի ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Բաժանորդագրվել

Մեկ օր առաջ այն բացվել էր նաև մարդատար ավտոմեքենաների համար։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։

Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

Մեկ օր առաջ այն բացվել էր նաև մարդատար ավտոմեքենաների համար։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ էր դեկտեմբերի 29-ից. պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններ էին։

«Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):

Leave a Comment