Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց Ադրբեջանի վրայից քերել-մաքրել ագրեսորի և Հայաստանի թշնամու խարանը և տապալվեց Ալիևից «խաղաղասեր» կերտելու օպերացիան։
Կեղծ գաղափարները և պետական մակարդակի հասցված պարտադրանքն անէացան առնվազն մինչև փաշինյանական հաջորդ փորձը։
Ինչպես տեղեկացնում է «Ազգը»՝ «հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության հետ ստորագրել է 5-ամյա պայմանագիր», համաձայն որոնց մարզահագուստների վրա նշվում է Արդբեջանի անունը։
Հայ մարզիկը, իհարկե, տուգանք կվճարի դրա համար, բայց դրանով կպահպանի Հայաստանի պետության և ժողովրդի արժանապատվությունը, որից ՀՀ գործող կառավարիչներն անվերջ մասնահանումներ են անում։
Նարինե Մկրտչյան
