https://arm.sputniknews.ru/20260104/dzerqerd-heru-venesuelajic-i-ajakcutjun-madurvoji-akcianer-amn-um-ev-evrvopajum-97462853.html
«Ձեռքերդ հեռու Վենեսուելայից»․ ի աջակցություն Մադուրոյի ակցիաներ ԱՄՆ-ում և Եվրոպայում
«Ձեռքերդ հեռու Վենեսուելայից»․ ի աջակցություն Մադուրոյի ակցիաներ ԱՄՆ-ում և Եվրոպայում
Sputnik Արմենիա
Ցույցերի մասնակիցներն ԱՄՆ իշխանություններից պահանջում են ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը: 04.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-04T13:58+0400
2026-01-04T13:58+0400
2026-01-04T13:58+0400
վենեսուելա
ամն
բողոքի ակցիա
նիկոլաս մադուրո
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97462150_0:0:1280:720_1920x0_80_0_0_5a9c08feda53710f03749ddbd2418eaf.jpg.webp
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի աջակցության ակցիաներ են անցկացվում ԱՄՆ-ում և Եվրոպայում:Նյու Յորքի, Փարիզի, Աթենքի, Հռոմի և այլ քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ բողոքելով ամերիկյան միջամտության դեմ:Իսկ Վաշինգտոնում ցուցարարները Սպիտակ տան մոտ հավաքվել են պաստառներով ու Վենեսուելայի դրոշներով։Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար:
վենեսուելա
ամն
2026
Լուրեր
am_HY
Протесты в поддержку Венесуэлы прошли в разных странах
Sputnik Արմենիա
Протесты в поддержку Венесуэлы прошли в разных странах
2026-01-04T13:58+0400
true
PT0M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97462150_161:0:1121:720_1920x0_80_0_0_77c89501807d3742d8af0df37c998dbd.jpg.webp
վենեսուելա, ամն, բողոքի ակցիա, նիկոլաս մադուրո, տեսանյութեր, տեսանյութ, видео
վենեսուելա, ամն, բողոքի ակցիա, նիկոլաս մադուրո, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ցույցերի մասնակիցներն ԱՄՆ իշխանություններից պահանջում են ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի աջակցության ակցիաներ են անցկացվում ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Նյու Յորքի, Փարիզի, Աթենքի, Հռոմի և այլ քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ բողոքելով ամերիկյան միջամտության դեմ:
Իսկ Վաշինգտոնում ցուցարարները Սպիտակ տան մոտ հավաքվել են պաստառներով ու Վենեսուելայի դրոշներով։
Մարդիկ այրում են ամերիկյան դրոշները և վանկարկում «Ձեռքերդ հեռու Վենեսուելայից», «Ոչ պատերազմին», «ԱՄՆ, հեռու մնա Կարիբյան ավազանից»: Նրանք պահանջում են ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։