Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Նյու Յորքի մեկուսարան. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Նյու Յորքի մեկուսարան։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի Նյուբերգ քաղաքի Ստյուարտի անվան ազգային գվարդիայի բազա ժամանելուց հետո ուղղաթիռով տեղափոխվել է Նյու Յորք, ապա՝ Բրուքլինի մեկուսարան, հաղորդում է Новости-Армения Telegram-յան ալիքը՝ հղում անելով ABC News-ին։
NBC News-ը, հղում անելով երկու աղբյուրների, հաղորդում է, որ Մադուրոն կարող է կանգնել Նյու Յորքի դատարանի առաջ արդեն երկուշաբթի օրը։
Շաբաթ առավոտյան Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները գրոհ են իրականացրել Վենեսուելայի դեմ, կարողացել են գերեվարել և երկրից դուրս բերել Մադուրոյին և նրա կնոջը: Ավելի ուշ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ նարկո-ահաբեկչության նպատակով դավադրության մեջ: Նրանք կկանգնեն Նյու Յորքի դատարանի առաջ: