Վենեսուելայի դեմ ամերիկյան իշխանությունների գործողությունները եւ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեւանգումը սպառնում են քաոսի վերածվել, որի համար ստիպված կլինեն վճարել ամերիկյան ընտանիքները։ Այս մասին գրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարրիսը, փոխանցում է «ՌԻԱ» Նովոստին։
«Մենք այս ֆիլմն արդեն տեսել ենք։ Ռեժիմի փոփոխության կամ նավթի համար պատերազմներ, որոնք ներկայացվում են որպես ուժ, բայց վերածվում են քաոսի, և ամերիկյան ընտանիքներն են վճարում դրա գինը»,-գրել է նա։
Հարրիսը հավելել է, որ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները Ամերիկան ավելի անվտանգ կամ ուժեղ չեն դարձնում:
«Այս քայլը անօրինական և անխոհեմ էր։ Ամերիկացի ժողովուրդը սա չի ուզում, և նրանք հոգնել են ստերից… Խոսքը նավթի և Դոնալդ Թրամփի տարածաշրջանային բռնապետի դեր խաղալու ցանկության մասին է»,գրել է նա։
Հարիսը նշել է, որ Թրամփը վտանգի է ենթարկում ամերիկյան զորքերը, միլիարդավոր դոլարներ է ծախսում, ապակայունացնում Է Կարիբյան տարածաշրջանը և չի տրամադրում որևէ օրինական հիմք, ելքի ծրագիր և ոչ մի առավելություն երկրի ներսում: