Մադուրոն դեկտեմբերին մերժել է Թրամփի վերջնագիրը և հրաժարվել է մեկնել Թուրքիա. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260104/madurvon-dektemberin-merzhel-e-trampi-verjnagiry-ev-hrazharvel-e-meknel-turqia-zlm-97461717.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443936_0:171:1080:981_1920x0_80_0_0_4d20c9c6330f9d6c50281a62cf24648c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, վենեսուելա, թուրքիա, նիկոլաս մադուրո

ամն, վենեսուելա, թուրքիա, նիկոլաս մադուրո

Բաժանորդագրվել

Մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները կողմնորոշվել են Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի թեկնածության հարցում՝ որպես Մադուրոյին փոխարինողի, ասվում է հրապարակման մեջ:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 2025 թվականի դեկտեմբերի վերջին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագիրը՝ հրաժարվելով լքել պաշտոնը և արտաքսվել Թուրքիա, հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցություններին մասնակցած ամերիկյան և վենեսուելական աղբյուրներին։

«Մադուրոն դեկտեմբերի վերջին մերժել է նախագահ Թրամփի վերջնագիրը, որով նրանից պահանջվում էր թողնել պաշտոնը և աքսորվել Թուրքիա», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները կողմնորոշվել են Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի թեկնածության հարցում՝ որպես Մադուրոյին փոխարինողի, առնվազն որոշ ժամանակով:

Քննարկումներին մասնակցած աղբյուրները պարբերականին հայտնել են, որ միջնորդները կարողացել են Թրամփի վարչակազմին համոզել, որ Ռոդրիգեսը կպաշտպանի և կաջակցի Վենեսուելայի էներգետիկ ոլորտում ամերիկյան ապագա ներդրումներին:

Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար:

Leave a Comment