https://arm.sputniknews.ru/20260104/pashinjany-krkin-meknel-e-hvovhannavanq-pataragi-97460975.html
Փաշինյանը կրկին մեկնել է Հովհաննավանք՝ «պատարագի»
Փաշինյանը կրկին մեկնել է Հովհաննավանք՝ «պատարագի»
Sputnik Արմենիա
Նոր տարվա առաջին կիրակի օրը Հայաստանի վարչապետն ուղևորվել է վանք, որը փաստացի խլվել է Էջմիածնից: 04.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-04T11:51+0400
2026-01-04T11:51+0400
2026-01-04T11:51+0400
նիկոլ փաշինյան
հովհաննավանք
պատարագ
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97460550_0:0:1280:720_1920x0_80_0_0_171f13ed5b1279ad0d40bd51be701a60.jpg.webp
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին Հովհաննավանքում է. նոր տարվա առաջին կիրակի օրը վարչապետը մեկնել է վանք, որը փաստացի խլվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնից:Այնտեղ հերթական «պատարագ» է մատուցում կարգալույծ արված Ստեփան (Արամ) Ասատրյանը։ Ներկաների թվում է նաև Թալինի եկեղեցու նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ արված Արամայիս (Թադե) Թախմազյանը:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը։ Սակայն կարգալույծ լինելուց հետա Ստեփան Ասատրյանը մինչ օրս չի լքել վանքը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
հովհաննավանք
2026
Լուրեր
am_HY
Վարչապետք Նիկոլ Փաշինյանը մասնակցում է պատարագին Հովհաննավանքում
Sputnik Արմենիա
Վարչապետք Նիկոլ Փաշինյանը մասնակցում է պատարագին Հովհաննավանքում
2026-01-04T11:51+0400
true
PT1M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97460550_320:0:1280:720_1920x0_80_0_0_f06768e639b817de4786c25869e85513.jpg.webp
նիկոլ փաշինյան, հովհաննավանք, պատարագ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, видео
նիկոլ փաշինյան, հովհաննավանք, պատարագ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, видео
Նոր տարվա առաջին կիրակի օրը Հայաստանի վարչապետն ուղևորվել է վանք, որը փաստացի խլվել է Էջմիածնից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին Հովհաննավանքում է. նոր տարվա առաջին կիրակի օրը վարչապետը մեկնել է վանք, որը փաստացի խլվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնից:
Այնտեղ հերթական «պատարագ» է մատուցում կարգալույծ արված Ստեփան (Արամ) Ասատրյանը։ Ներկաների թվում է նաև Թալինի եկեղեցու նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ արված Արամայիս (Թադե) Թախմազյանը:
Վարչապետին ուղեկցում են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և իշխող խմբակցության ներկայացուցիչներից մեկը՝ Ալխաս Ղազարյանը: