https://arm.sputniknews.ru/20260104/arnvazn-40-mard-e-zvohvel-venesuelaji-vra-amn-i-hardzakman-hetevanqvov-97458463.html
Առնվազն 40 մարդ է զոհվել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով
Առնվազն 40 մարդ է զոհվել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Առնվազն 40 մարդ է զոհվել զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում երեկ վաղ առավոտյան Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման… 04.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-04T10:18+0400
2026-01-04T10:18+0400
2026-01-04T10:19+0400
վենեսուելա
ամն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97457911_0:174:1501:1018_1920x0_80_0_0_33fd42d1230d489e1600f47f20ddc46d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Առնվազն 40 մարդ է զոհվել զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում երեկ վաղ առավոտյան Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով, NYT-ին հայտնել է վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյան։Այդ երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը RT-ին տեղեկացրել է, որ զոհերի ու վիրավորների թվում ՌԴ քաղաքացիներ չկան։Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, սակայն կարճ ժամանակ անց ԱՄՆ–ի «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները գերեվարել են Մադուրոյին և նրա կնոջը ու դուրս տարել երկրից։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև:
վենեսուելա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97457911_0:0:1357:1018_1920x0_80_0_0_593d2509bf352f06b36a53fe423b37b5.jpg.webp
վենեսուելա, ամն, զոհ
վենեսուելա, ամն, զոհ
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Առնվազն 40 մարդ է զոհվել զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում երեկ վաղ առավոտյան Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով, NYT-ին հայտնել է վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյան։
Այդ երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը RT-ին տեղեկացրել է, որ զոհերի ու վիրավորների թվում ՌԴ քաղաքացիներ չկան։