Հրդեհի ահազանգ Երևանի Արցախի պողոտայում


Հունվարի 3-ին՝ ժամը 23։04-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող շինությունում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։37-ին, մարվել՝ հունվարի 4-ին՝ ժամը 00։03-ին։


Այրվել են շինության առաստաղը (մոտ 45 քմ) և կահույքը՝ մասամբ։

Դիտումների քանակ1

Leave a Comment