Հայաստանում հունվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 3-4 աստիճանով: Լոռիում, Տավուշում և Սյունիքում հունվարի 5-8-ը աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով, իսկ հունվարի 8-ին հանրապետության մյուս շրջաններում՝ 3-4 աստիճանով: Սպասվում է առանց տեղումների եղանակ մինչև հունվարի 8-ը: Հունվարի 4-ի երեկոյան և 5-ի առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Երևանում հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -3-ից -5: Սպասվում է առանց տեղումների եղանակ մինչև հունվարի 8-ը:
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -8-ից -13, Կոտայքի մարզում՝ – 6-ից -10: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -6-ից -10, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի -2-ից -6: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -2-ից -5:
Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է -6-ից -10 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -1-ից -5: Արմավիրում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -1-ից -4։ Վայոց Ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի -6-ից -9, Սյունիքի մարզում՝ – 4-ից -8:
Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 4-ին սպասվում է արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +9 աստիճան:
