«Ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը, իսկ Փաշինյանն ասում է` լեգիտիմություն». Արթուր Խաչատրյան

«Ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը, իսկ Փաշինյանն ասում է` լեգիտիմություն». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտին է մոտենում ուժի անթաքույց և անարգել կիրառման վրա հիմնված նոր աշխարհակարգի ձևավորումը: Մարդկության պատմության ընթացքում ուժեղն իր քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի կիրառումը հիմնավորում էր քաղաքակրթություն, «աստծո պատվիրաններ», ժողովրդավարություն, ժողովուրդների բարեկամություն, հավասարություն, մարդու իրավունքներ, ազատություն տարածելու/հաստատելու վեհ մղումով: Այդ գեղեցիկ ցանկին ավելացավ խաղաղությունը:
Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա հիմնված աշխարհակարգը էլ չի գործում: Ուժը կրկին դարձել է իրավունք, ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը….
Աշխարհը եռում է. Եվրոպա, Հարավային Ամերիկա,
Մերձավոր արևելք… Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ մեր բանակն այլևս չպետք է լինի մարտունակ՝ այլ լինի միայն պաշտպանունակ, բանակը չպետք է լինի մեր պաշտպանական համակարգի հիմնական տարրը, իսկ մեր անվտանգության երաշխավորը … լեգիտիմությունն է: Լեգիտիմություն…. Ադրբեջան, Թուրքիա ու լեգիտիմություն … Ու ֆեստիվառ»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան

Leave a Comment