ԵՄ-ն Վենեսուելայում ստեղծված իրավիճակի առնչությամբ զսպվածության կոչ է անում

Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Վենեսուելայում ստեղծված իրավիճակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ նշելով, որ  զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կարակասում ԵՄ դեսպանի հետ։ «Եվրոպական Միությունը բազմիցս հայտարարել է, որ  Մադուրոն չունի օրինականություն և պաշտպանել է խաղաղ անցումային գործընթացը։ Բոլոր հանգամանքներում անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Մենք զսպվածության կոչ ենք անում։ Երկրում բնակվող ԵՄ քաղաքացիների անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է»,-ասված է Կալասի գրառման մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment