ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրայի լուսանկարը ամերիկյան Iwo Jima նավի վրա․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրայի լուսանկարը ամերիկյան Iwo Jima նավի վրա։
Իրավիճակին ծանոթ աղբյուրները ABC News-ին հայտնել են, որ Մադուրոյին ինքնաթիռով տեղափոխում են Նյու Յորք։ Թեև աղբյուրները չեն հստակեցրել, թե կոնկրետ որտեղ է պահվելու Մադուրոն, սակայն Մանհեթենի դաշնային դատարանում դատավարության սպասող մեղադրյալները սովորաբար պահվում են MDC-Brooklyn բանտում, գրում է պարբերականը։
Շաբաթ առավոտյան Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները գրոհ են իրականացրել Վենեսուելայի դեմ, կարողացել են գերեվարել և երկրից դուրս բերել Մադուրոյին և նրա կնոջը: Ավելի ուշ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ նարկո-ահաբեկչության նպատակով դավադրության մեջ: Նրանք կկանգնեն Նյու Յորքի դատարանի առաջ:
«Մենք պատրաստվում ենք կառավարել երկիրը մինչև այն պահը, երբ կարողանանք ապահովել իշխանության անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցումը: Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ մեկ ուրիշը կմիջամտի և ի վերջո կբախվի նույն խնդրին», — ասել է Թրամփը: