ԱՄՆ-ը կառավարելու է Վենեսուելան անցումային շրջանում. Թրամփ

Քաղաքականություն

03.01.2026 | 21:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կառավարելու է Վենեսուելան անցումային շրջանում:

«Մենք պատրաստվում ենք կառավարել երկիրը մինչև այն պահը, երբ կկարողանանք ապահովել իշխանության անվտանգ, ճիշտ և ողջամիտ անցումը։

Մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկը միջամտի, և մենք ունեցել ենք նույն իրավիճակը, ինչ վերջին տարիներին ։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, ազատություն և արդարություն Վենեսուելայի մեծ ժողովրդի համար», – ասել է ԱՄՆ նախագահը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում:

Այսօր՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը այսօր Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: Թրամփը հրապարակել է Մադուրոյի՝ առևանգումից հետո առաջին լուսանկարը։

Leave a Comment