Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։ Նրա խոսքերը հաղորդել է РБК-ի ուկրաինական ծառայությունը։
Արախամիայի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի ուկրաինական հասարակությունը։ Հնարավոր համազգային քվեարկությունը դիտվում է որպես գործիք՝ որոշելու համար, թե արդյոք ժողովուրդն իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերագույն Ռադայում ստեղծվում է աշխատանքային խումբ՝ ռազմական դրության ժամանակ Ուկրաինայում հնարավոր նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը արագորեն քննարկելու համար։