Չհասցրեց հասնել «ամրոց». Թրամփը՝ Մադուրոյի գերեվարումից առաջ վերջին րոպեների մասին

https://arm.sputniknews.ru/20260103/chhascrec-hasnel-amrvoc-trampy-madurvoji-gerevarumic-araj-verjin-rvopeneri-masin-97453073.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Трамп — о последних минутах перед захватом Мадуро

Sputnik Արմենիա

Трамп — о последних минутах перед захватом Мадуро

2026-01-03T20:02+0400

true

PT0M39S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97452339_0:0:968:725_1920x0_80_0_0_4501392b4113d01f223d5ea536300bba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, դոնալդ թրամփ, վենեսուելա, ամն, նիկոլաս մադուրո, видео

տեսանյութեր, տեսանյութ, դոնալդ թրամփ, վենեսուելա, ամն, նիկոլաս մադուրո, видео

Բաժանորդագրվել

Թրամփը նաև ակնարկել է, որ կարող է Վենեսուելայից հետո Մեքսիկայի հետևից գնալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում պատմել է, թե ինչ էր անում Մադուրոն, երբ նրան գերեվարեցին ամերիկացի զինվորականները:

«Նա գտնվում էր մի տան մեջ, որն ավելի շուտ ամրոց էր հիշեցնում, քան սովորական կացարան։ Այնտեղ պողպատե դռներ էին և այսպես կոչված պաշտպանված գոտի՝ տարածք, որն ամբողջությամբ շրջապատված էր ամուր պողպատով։ Նա չհասցրեց հասնել այդտեղ և փակվել. այնքան արագ հասան նրան, որ պարզապես չհասցրեց դա անել: Մենք պատրաստ էինք՝ ունեինք, գիտեք, հզոր գազային կտրոցներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ էր այդ պողպատի միջով անցնելու համար, բայց դրա կարիքը չեղավ: Նա այդպես էլ չկարողացավ հասնել տան այդ հատվածը», – ասել է նա։

Թրամփը նաև ակնարկել է, որ կարող է Վենեսուելայից հետո Մեքսիկայի հետևից գնալ։

«Մեքսիկայի նախագահը լավ կին է, բայց նա չի կառավարում երկիրը։ Մեքսիկան կառավարում են կարտելները։ Մենք պետք է ինչ-որ բան անենք նրանց հետ», – ասել է նա։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մինչև առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև:

Leave a Comment