https://arm.sputniknews.ru/20260103/hajastany-mek-tarum-rusastan-e-artahanel-42-mln-dvolari-prprun-gini-97452199.html
Հայաստանը մեկ տարում Ռուսաստան է արտահանել 4,2 մլն դոլարի փրփրուն գինի
Հայաստանը մեկ տարում Ռուսաստան է արտահանել 4,2 մլն դոլարի փրփրուն գինի
Sputnik Արմենիա
Իտալիան 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով մնացել է Ռուսաստանին փրփրուն գինու գլխավոր մատակարարողը։ 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T19:32+0400
2026-01-03T19:32+0400
2026-01-03T19:32+0400
շամպայն
արտահանում
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/52976085_0:84:1600:984_1920x0_80_0_0_c9fb5ba909a84bfb63424e5615a37f5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստանը մեկ տարվա ընթացքում Ռուսաստան է արտահանել 4,2 մլն դոլարի փրփրուն գինի, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է գրեթե 2 անգամ։ Ըստ այդմ, ՀՀ-ն Ռուսաստանին այդ արտադրանքը մատակարարող երկրների ցանկում հինգերորդն է։2025 թվականի 9 ամիսների արդյունքներով Իտալիան 93,6 մլն դոլար ծավալով գլխավորում է Ռուսաստան փրփրուն գինու մատակարարների «լավագույն տասնյակը»։ Տարվա ընթացքում մատակարարումները նվազել են 7%-ով: 2-րդ և 3-րդ տեղերում նախկինի պես Լատվիան է՝ 61 մլն դոլարով և Լեհաստանը՝ 9,6 մլն դոլարով։4-րդ տեղում Ֆրանսիան է, որը մատակարարումներն ավելացրել է 8,2 անգամ և 2022 թվականից ի վեր առաջին անգամ վերադարձել է փրփրուն գինու՝ Ռուսաստանի հիմնական մատակարարների հնգյակ:Բացի այդ, լավագույն տասնյակում են հայտնվել Իսպանիան (մատակարարումների ծավալը՝ գրեթե 3 մլն դոլար), Լիտվան (2,7 մլն դոլար), Պորտուգալիան (2,5 մլն դոլար), Վրաստանը (1,3 մլն դոլար) և Գերմանիան (836 հազար դոլար)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/52976085_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ad1b35de7d364130fa810ee651111012.jpg.webp
շամպայն, արտահանում, ռուսաստան, հայաստան
շամպայն, արտահանում, ռուսաստան, հայաստան
Իտալիան 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով մնացել է Ռուսաստանին փրփրուն գինու գլխավոր մատակարարողը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստանը մեկ տարվա ընթացքում Ռուսաստան է արտահանել 4,2 մլն դոլարի փրփրուն գինի, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է գրեթե 2 անգամ։ Ըստ այդմ, ՀՀ-ն Ռուսաստանին այդ արտադրանքը մատակարարող երկրների ցանկում հինգերորդն է։
2025 թվականի 9 ամիսների արդյունքներով Իտալիան 93,6 մլն դոլար ծավալով գլխավորում է Ռուսաստան փրփրուն գինու մատակարարների «լավագույն տասնյակը»։ Տարվա ընթացքում մատակարարումները նվազել են 7%-ով: 2-րդ և 3-րդ տեղերում նախկինի պես Լատվիան է՝ 61 մլն դոլարով և Լեհաստանը՝ 9,6 մլն դոլարով։
4-րդ տեղում Ֆրանսիան է, որը մատակարարումներն ավելացրել է 8,2 անգամ և 2022 թվականից ի վեր առաջին անգամ վերադարձել է փրփրուն գինու՝ Ռուսաստանի հիմնական մատակարարների հնգյակ:
Բացի այդ, լավագույն տասնյակում են հայտնվել Իսպանիան (մատակարարումների ծավալը՝ գրեթե 3 մլն դոլար), Լիտվան (2,7 մլն դոլար), Պորտուգալիան (2,5 մլն դոլար), Վրաստանը (1,3 մլն դոլար) և Գերմանիան (836 հազար դոլար)։