Թրամփը մի քանի օր առաջ է հաստատել Մադուրոյին գերեվարելու գործողությունը. CNN

Թրամփը մի քանի օր առաջ է հաստատել Մադուրոյին գերեվարելու գործողությունը. CNN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ հաստատել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու գործողությունը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: Նրա գտնվելու վայրը ճշտել է ԿՀՎ-ն:
Այսօր ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին: Կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփը հայտարարել է Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելու մասին: Ըստ Ամերիկայի նախագահի՝ նրանք դուրս են բերվել երկրից: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն սենատոր Մայք Լիի հետ զրույցում Կարակասի վրա հարվածներն անվանել է Վենեսուելայի նախագահին բռնելու գործողության անհրաժեշտ քողարկում:

Leave a Comment