ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մանրամասնել է Վենեսուելայի նախագահի՝ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության մասին։
«Նրա տունն ամրոցի պես էր՝ երկաթե դռներով, գաղտնի սենյակով։ Նա փորձել է թաքնվել այնտեղ, սակայն չի հասցրել։ Մենք պատրաստված էինք՝ երկաթը ճեղքելու գործիքով, բայց դրա կարիքն իսկ չեղավ»,-ասել է նա։ Թրամփը շեշտել է, որ իրենք չեն կարող ռիսկի դիմել՝ թույլ տալով, որ ինչ-որ մեկը առաջադրվի [նախագահ՝ Վենեսուելայում] և շարունակի անել նույնը․ «Մենք ակտիվորեն կներգրավվենք»,-հավելել է ԱՄՆ նախագահը։
