https://arm.sputniknews.ru/20260103/irani-vra-cankacats-artaqin-mijamtutjun-anynduneli-ev-vtangavvor-e-hhi-hamar-abrahamjan-97450613.html
Իրանի վրա ցանկացած արտաքին միջամտություն անընդունելի և վտանգավոր է ՀՀ–ի համար․ Աբրահամյան
Իրանի վրա ցանկացած արտաքին միջամտություն անընդունելի և վտանգավոր է ՀՀ–ի համար․ Աբրահամյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը։ 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T13:50+0400
2026-01-03T13:50+0400
2026-01-03T18:23+0400
տիգրան աբրահամյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1f/95319152_0:0:1601:901_1920x0_80_0_0_7643dd386ad8e30db68e268b151ce822.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Իրանի վրա ցանկացած արտաքին միջամտություն անընդունելի և վտանգավոր է բարեկամ երկրի ժողովրդի շահերի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Իրանում տեղի ունեցող լայնածավալ բողոքի ցույցերին։Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանը պարզապես հարևան չէ, այլ երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառը փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի:Այս ֆոնին հրաժարական է տվել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը , որի փոխարեն դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։Վերջին տվյալներով՝ ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով տասնյակից ավելի ցուցարար է զոհվել, կան վիրավորներ։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տարբեր շրջաններում՝ Թեհրան, Սպահան, Խուզեստան և այլն։Ավելի վաղ Թրամփը փաստացի սպառնացել էր Իրանին` նշելով, որ եթե Իրանը կրակի խաղաղ ցուցարարների վրա, ԱՄՆ-ն օգնության կհասնի։Թրամփի հայտարարությանն արձագանքել էր Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա հայտարարել էր, որ Իրանի ներքին գործերին միջամտելը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կհանգեցնի հենց ԱՄՆ-ի շահերի խաթարմանը։ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին այսօր նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Աբուկար Դաքիր Օսմանին: Նա կոչ է արել դատապարտել ԱՄՆ նախագահի հայտարարությունները՝ նշելով, որ ինքնիշխան երկրի դեմ ուժի կիրառման սպառնալիքները խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը: Իրավանին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կրում է հնարավոր սրման ցանկացած հետևանքի լիակատար պատասխանատվությունը:Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի․ Թեհրանի պատասխանը Թրամփին
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1f/95319152_53:0:1477:1068_1920x0_80_0_0_0a54eb95bdf20a17b49de6499ad8a468.jpg.webp
տիգրան աբրահամյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սյունիք
տիգրան աբրահամյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սյունիք
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանը պարզապես հարևան չէ, այլ երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:
«ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը»,-գրել է Աբրահամյանը:
Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի:
Այս ֆոնին հրաժարական է տվել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը , որի փոխարեն դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին այսօր նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Աբուկար Դաքիր Օսմանին: Նա կոչ է արել դատապարտել ԱՄՆ նախագահի հայտարարությունները՝ նշելով, որ ինքնիշխան երկրի դեմ ուժի կիրառման սպառնալիքները խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը: Իրավանին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կրում է հնարավոր սրման ցանկացած հետևանքի լիակատար պատասխանատվությունը: