Վենեսուելայի նախագահը և նրա կինը կկանգնեն Նյու Յորքի Դատարանի առջև․ ի՞նչ մեղադրանք է նրանց առաջադրվել

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ Վենեսուելայի նախագահին մեղադրանք է առաջադրվել թմրահաբեկչության նպատակով դավադրություն կազմակերպելու, կոկաինի ներկրման նպատակով դավադրություն իրականացնելու և զենքի ու կործանարար սարքերի տիրապետման հոդվածներով։

ԱՄՆ գլխավոր դատախազը հայտնել է, որ հատուկ գործողության ընթացքում Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորենսը, կկանգնեն Նյու Յորքի դատարանի առջև։

<<Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորենսին մեղադրանք է առաջադրվել Նյուր Յորքի հարավային օկրուգում։ Նիկոլաս Մադուրոյին մեղսագրված է թմրահաբեկչության նպատակով դավադրություն, կոկաինի ներկրման նպատակով դավադրություն, զենքի և կործանարար սարքերի տիրապետում, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեմ զենքի և կործանարար սարքերի տիրապետման նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ>>,- ասել է ԱՄՆ Գլխավոր դատախազը։

 

Նանիկ Աղասյան

Leave a Comment