Վենեսուելան կղեկավարի Դելսի Ռոդրիգեսը – 03.01.2026, Sputnik Արմենիա

https://arm.sputniknews.ru/20260103/venesuelan-kghekavari-delsi-rvodrigesy-97449559.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97447808_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0aa1d8451a21e12f4362625ae964509e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վենեսուելա, ամն, նիկոլաս մադուրո, դելսի ռոդրիգես, նախագահ, առևանգում

վենեսուելա, ամն, նիկոլաս մադուրո, դելսի ռոդրիգես, նախագահ, առևանգում

Բաժանորդագրվել

Ռոդրիգեսը բազմիցս քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը և հայտարարել, որ Վաշինգտոնը ցանկանում է ապօրինի տիրանալ Վենեսուելայի բնական պաշարներին:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վենեսուելան ղեկավարելու է Դելսի Ռոդրիգեսը։ Այս մասին հայտնել Է Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Խիլը։

«Համաձայն Վենեսուելայի Սահմանադրության՝ պետության ղեկավարումն իրականացնելու է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը»,-ասված է հայտարարգրել է նա իր տելեգրամյան ալիքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գերեվարվել է ԱՄՆ բանակի կողմից: Հարվածներ են հասցվել երկրի մի շարք օբյեկտների, այդ թվում՝ ռազմական։

Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է շտապ պարզաբանել Մադուրոյի առևանգման հետ կապված իրավիճակը

Ռոդրիգեսը Վենեսուելայի փոխնախագահի պաշտոնում է 2018 թվականից, մինչ այդ՝ 2013-2014 թթ., զբաղեցրել է երկրի հաղորդակցության և տեղեկատվության հարցերով նախարարի, իսկ 2014-2017 թթ.՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնները:

Ռոդրիգեսը բազմիցս քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը և հայտարարել, որ Վաշինգտոնը ցանկանում է ապօրինի տիրանալ Վենեսուելայի բնական պաշարներին ու միտումնավոր խափանում է պետության գազային համաձայնագրերը Կարիբյան ավազանի այլ երկրների հետ: Պաշտոնյայի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել։

Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից զինված ագրեսիայի գործողության կապակցությամբ՝ դատապարտելով դրանք: Գերատեսչությունը նաև կոչ է արել պարզաբանել երկրի նախագահ Մադուրոյի առևանգման հետ կապված իրավիճակը:

ԱՄՆ–ի հարձակումը Վենեսուելայի վրա. երկրում արտակարգ դրություն է, ի՞նչ է հայտնի այս ժամին

Leave a Comment