Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով տվյալներ բոլոր մարզերից, այդ թվում՝ Երևանից։
- Շիրակում` -19…-27 °C (Աշոցքում -37 °C)
- Գեղարքունիքում` -11… -23 (Մասրիկում -26 °C)
- Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` -19 °C
- Արագածոտնի լեռնային շրջաններում` -26…-27 °C
- Կոտայքի լեռնային շրջաններում` -16…-23 °C
- Կոտայքի լնախալեռներում` -14 °C
- Լոռիում` -16…-24 °C (Տաշիրում -28 °C)
- Տավուշում` -9…-10 °C
- Վայոց Ձորի լեռնային շրջաններում` -16 °C
- Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում` -10 °C
- Սյունիքի հովտային շրջաններում` -1…-3 °C
- Սյունիքի նախալեռնային շրջաններում` -6…-19 °C
- Արմավիրում` -15 °C
- Արարատում` -11…-13 °C
- Երևանում` -13…-18 °C
Ավելի վաղ կենտրոնը հայտնել էր, որ հանրապետության տարածքում հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով: