Մադուրոյին կդատեն ԱՄՆ-ում | Factor.TV

Քաղաքականություն

03.01.2026 | 16:27

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին դատելու են ԱՄՆ-ում: Current Time-ի փոխանցմամբ՝ աԱյդ մասին հայտարարել է Յուտա նահանգի սենատոր Մայք Լին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո:

«Հենց նոր հեռախոսով խոսեցի Մարկո Ռուբիոյի հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է ամերիկյան ուժերի կողմից՝ ԱՄՆ – ում քրեական պատասխանատվության ենթարկելու համար, և որ ռազմական գործողությունները», – գրել է նա:

Իր հերթին Ռուբիոն կրկին հրապարակել է հուլիսի 27-ի իր գրառումը, որում գրել է, որ Մադուրոն Վենեսուելայի նախագահ չէ, իսկ նրա ռեժիմը լեգիտիմ կառավարություն է: Պետքարտուղարը հայտարարել է, որ Մադուրոն գլխավորում է «Արևների Կարտելը» և մեղադրվում է ԱՄՆ թմրանյութեր ներկրելու համար:

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը «գերեվարվել ու արտաքսվել են երկրից»՝ հաստատելով, որ ԱՄՆ ուժերը «լայնածավալ հարված» են հասցրել Կարակասին։

Leave a Comment