ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

ԱՄՆ իշխանություններն արգելել են ամերիկյան ինքնաթիռների թռիչքները Վենեսուելայի օդային տարածքով: Ըստ ԶԼՄ-ների` Կարակասում հնչել է առնվազն 7 պայթյուն:
Թիրախներից են Ֆորտ Տիունա բազան և Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազան։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական ուժերը Կարիբյան ծովում։ Ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել նավերին, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում: Նոյեմբերին Նահանգները Վենեսուելայի իշխանություններին հայտարարել էր ահաբեկչական կազմակերպություն և շրջափակել երկիր գնացող նավթային լցանավերը: