«Թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա». պատգամավորներն այցելել են ազատազրկված Սրբազաններին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.                 

«Այսօր գործընկերներ Քրիստինե Վարդանյան-ի և Էլինար Վարդանյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում ստացող Միքայել Սրբազանին:

Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն էին հղում տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի հաղթանակի տարի:

Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Բագրատ Սրբազանը, մեջբերելով աստվածաշնչյան խոսքերը, այս ուղերձը փոխանցեց.

«Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա»:

Միանալով սիրելի Սրբազանների խոսքերին՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելի՛ հայրենակիցներ:

Ազատությու՛ն Բաքվի և Երևանի բանտերում պատանդառված մեր եղբայրներին: Թող 2026 թվականը լինի հաղթանակների և արժանապատվության վերականգնման տարի»։

Leave a Comment