https://arm.sputniknews.ru/20260103/amerikaci-zinvvorakanneri-kvoghmic-arevangvats-madurvon-kkangni-amn-datarani-arjev-senatvor–97446537.html
Ամերիկացի զինվորականների կողմից առևանգված Մադուրոն կկանգնի ԱՄՆ դատարանի առջև. սենատոր
Ամերիկացի զինվորականների կողմից առևանգված Մադուրոն կկանգնի ԱՄՆ դատարանի առջև. սենատոր
Sputnik Արմենիա
Լին համապատասխան հայտարարություն է արել Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո։ 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T15:36+0400
2026-01-03T15:36+0400
2026-01-03T15:38+0400
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443936_0:208:1080:816_1920x0_80_0_0_75beaa6cc146fe13ed1861a0fc529cfb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին առևանգել են ամերիկյան զինված ուժերի «Դելտա ֆորս» էլիտար հատուկ ստորաբաժանման մարտիկները, քրեական մեղադրանքներով կկանգնի ամերիկյան դատարանի առջև: Այս մասին հայտնել է սենատոր Մայք Լին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո: «Հիմա, երբ Մադուրոն գտնվում է կալանքի տակ, նա (Ռուբիոն – խմբ.) Վենեսուելայում հետագա գործողություններ չի ակնկալում», – գրել է Լին «Х» սոցցանցում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Վենեսուելայի ուղղությամբ «հաջողված զանգվածային հարվածի» մասին: Նա նաև հայտարարել էր, որ նախագահ Մադուրոն և նրա կինը առևանգվել ու դուրս են բերվել Վենեսուելայից: Ամերիկացի առաջնորդը խոստացել է այսօր (Երևանի ժամանակով 20:00-ին) ասուլիս տալ և ներկայացնել իրադարձությունների մանրամասները: Համացանցում է հայտնվել ամերիկացիների կողմից գերեվարված Մադուրոյի լուսանկարը։ Թե որքանով է այն հավաստի, ներկա պահին դժվար է ասել։ Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ն կրկնապատկել էր Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության համար անհրաժեշտ տեղեկատվության դիմաց վարձատրությունը. այդ գումարը կազմել է 50 մլն դոլար: ԱՄՆ-ն Մադուրոյին և Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում է «թմրաահաբեկչության» մեջ: Կարակասը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ 2019 թվականին, երբ Վաշինգտոնը հրաժարվեց ճանաչել ընտրություններում Մադուրոյի հաղթանակը: ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ մասնավորապես կիրառելով նավթային էմբարգո։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443936_0:171:1080:981_1920x0_80_0_0_4d20c9c6330f9d6c50281a62cf24648c.jpg.webp
ամն
Լին համապատասխան հայտարարություն է արել Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին առևանգել են ամերիկյան զինված ուժերի «Դելտա ֆորս» էլիտար հատուկ ստորաբաժանման մարտիկները, քրեական մեղադրանքներով կկանգնի ամերիկյան դատարանի առջև: Այս մասին հայտնել է սենատոր Մայք Լին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Վենեսուելայի ուղղությամբ «հաջողված զանգվածային հարվածի» մասին: Նա նաև հայտարարել էր, որ նախագահ Մադուրոն և նրա կինը առևանգվել ու դուրս են բերվել Վենեսուելայից: Ամերիկացի առաջնորդը խոստացել է այսօր (Երևանի ժամանակով 20:00-ին) ասուլիս տալ և ներկայացնել իրադարձությունների մանրամասները:
Համացանցում է հայտնվել ամերիկացիների կողմից գերեվարված Մադուրոյի լուսանկարը։ Թե որքանով է այն հավաստի, ներկա պահին դժվար է ասել։
Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ն կրկնապատկել էր Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության համար անհրաժեշտ տեղեկատվության դիմաց վարձատրությունը. այդ գումարը կազմել է 50 մլն դոլար: ԱՄՆ-ն Մադուրոյին և Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում է «թմրաահաբեկչության» մեջ:
Կարակասը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ 2019 թվականին, երբ Վաշինգտոնը հրաժարվեց ճանաչել ընտրություններում Մադուրոյի հաղթանակը: ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ մասնավորապես կիրառելով նավթային էմբարգո։