Տարվա վերջին օրը ընկերներիս՝ Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ այցելեցինք չարիքի իշխանության կողմից ապօրինի կալանավորված Աշոտ Մինասյանին և Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան:
«Պինդ էին, ամուր, ավելի ազատ, քան ազատության մեջ գտնվողներից շատերը։
Շնորհավորում էին հայերի Ամանորը և Սուրբ Ծնունդը։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա: