Այսօր Երկիրը կհայտնվի Արևի ամենամոտ կետում, ինչի հետևանքով Արևի տեսանելի տրամագիծը պրոֆեսիոնալ լուսանկարներում մի փոքր ավելի մեծ կթվա, քան հուլիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Աստղագետների խոսքով՝ հունվարի և հուլիսի լուսանկարներում Արևի տրամագծերի տարբերությունը առավել լավ նկատելի կլինի, եթե լուսանկարները տեղադրվեն կողք կողքի։
Աստղագետները զգուշացրել են աչքերի այրման վտանգների մասին, եթե Արևը դիտեն կամ լուսանկարեն առանց հատուկ ֆիլտրերի։ Նրանք նշել են, որ հունվարն Արևը դիտելու լավագույն ամիսը չէ, սակայն հեռադիտակով կամ բինոկլով հնարավոր է դիտել Արևի նոր ձևավորումներ։ Ցանկացած դիտում հեռադիտակով կամ օպտիկական սարքերով պետք է իրականացնել բացառապես Արևի համար նախատեսված ֆիլտրով։
