Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 3-ին ժամը 13։30-ից դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի, ինչպես նաև Զվարթնոց թաղամասի, Փարաքար (մասնակի), Պտղունք, Արևաշատ, Մերձավան, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մուսալեռ, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ’ ժամը 19։00։

Leave a Comment