ՌԴ դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զինված ագրեսիան Վենեսուելայի դեմ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զինված ագրեսիայի գործողությունները Վենեսուելայի դեմ։
Այսօր առավոտյան ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի ակտ է իրականացրել։ Դա խորը մտահոգությունն է առաջացնում և դա մեզ համար դատապարտելի է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Միաժամանակ նաև հայտնել են, որ ՌԴ Դեսպանությունը կապ է պահպանում Վենեսուելայի իշխանությունների և երկրի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի Կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հանրապետությունն ագրեսիայի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից, գրոհել են քաղաքացիական և ռազմական օբյեկտներ։

Նանիկ Աղասյան

Leave a Comment