ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գերի է վերցվել «Delta Force»-ի կողմից, որն ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հատուկ նշանակության ջոկատն է, հաղորդում է CBS News-ը:
Այս ջոկատը 2019 թվականին սպանել է «Իսլամական պետության» նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ասուլիս կտա Վենեսուելայի վրա հարձակման վերաբերյալ։
Նշենք՝ Վենեսուելայի պաշտպանության նախարարը հերքում է իր մահվան մասին լուրերը։