Վենեսուելայի նախագահը դատարանի առաջ կկանգնի․ ԱՄՆ փոխպետքարտուղար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատարանի առաջ կկանգնի իր հանցագործությունների համար․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն:

«Նոր դարաշրջան Վենեսուելայի համար։ Բռնակալը հեռացավ: Այժմ նա վերջապես կկանգնի արդարադատության առջև իր հանցագործությունների համար», – գրել է պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն՝ X-ում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ հարվածել է Վենեսուելային։  Նա նաեւ հայտարարել էր, որ Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալել են ու հեռացրել երկրից. Ամերիկացի առաջնորդը խոստացել է մանրամասներով հանդես գալ մամուլի ասուլիսում։ 

Leave a Comment