Ամերիկացի զինվորականները գերեվարել են Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Սպիտակ տունը, առանց մանրամասներ ներկայացնելու, հաստատել էր, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելային:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից: նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Կարակասին հարվածներ հասցնելուց ժամեր անց Թրամփը «Truth Social» սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարձակում է իրականացրել Վենեսուելայի և նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ուղղությամբ։

CBS-ը հաղորդում է, որ Մադուրոյին և նրա կնոջը գերի վերցնելու գործողությունն իրականացրել է ԱՄՆ զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ջոկատը՝ «Դելտա ֆորսը»։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:

Վենեսուելայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։

Leave a Comment