Արագածոտնում 33-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է ձնակույտի մեջ․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածեր չկան։

Փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ քարշակելու միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ձնակույտից։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ փրկարարները ու պարեկները օպերատիվ ժամանեցին ու օգնություն ցուցաբերեցին, վարորդին ու ավտոմեքենան հանեցին ձների միջից ու դրա շնորհիվ ավտոմեքենաների կուտակումներ չստեղծվեց։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Comment