Սյունիքի մարզում ընտանիքի 6 անդամ, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխա, գազով թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ նրանք «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից (հարցական)» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել դեկտեմբերի 31-ին՝ 2։00-ից հետո։
Բուժառուներն են Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Արաքսյա Ք․-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Մ․ Բ․-ն, Սյունիքի մարզի բնակիչներ 15-ամյա Խ․ Ք․-ն, 17-ամյա Վ․ Ք․-ն, 37-ամյա Վարսիկ Ք․-ն և 77-ամյա Վահան Ք․-ն։
Կայքը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23։30-ից սկսած՝ վերջիններս հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել, փսխումներ ունեցել և տեղափոխվել հիվանդանոց։
