Ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է Վենեսուելայի ՊՆ նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը

Ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է Վենեսուելայի ՊՆ նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Այս մասին հայտնում են  ԶԼՄ-ները։

Նախկինում հաղորդվել էր, որ ռազմական հրամանատարի նստավայրը հարձակման է ենթարկվել ԱՄՆ զինված ուժերի կողմից։

Նախագահ Նիկոլաս Մադուրոյի գտնվելու վայրը անհայտ է։ Տեղի բնակիչները ներկայում զանգվածաբար փախչում են Կարակասից։ Մայրաքաղաքից դուրս գալու ճանապարհին կիլոմետրերով խցանումներ են առաջացել։

Նշենք, որ ավելի վաղ Վենեսուելայի ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՊՆ նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի հետ կապը դեռևս բացակայում է: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ -ն մինչեւ հարձակումը կարողացել է երկրի ներսում համապատասխան աշխատանքներ կատարել:

Leave a Comment