Կարակասը ռմբակոծվում է․ ԱՊԿ-ն և ՄԱԿ-ը պետք է անհապաղ նիստ գումարեն․ Կոլումբիայի նախագահ

Քաղաքականություն

03.01.2026 | 12:34

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ի և Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (Organization of American States) անհապաղ նիստեր անցկացնել․ գրում է  DW-ի ռուսական ծառայությունը։

«Կարակասը ներկայումս ռմբակոծվում է… Վենեսուելան հարձակման տակ է», – գրել է Պետրոն սոցիալական ցանցերում։- ԱՊԿ-ն և ՄԱԿ-ը պետք է անհապաղ նիստ գումարեն»։

Factor.am-ը ավելի վաղ հյատնել էր, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են որոտացել։

Ապա հայտնի դարձավ, որ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

 

 

 

Leave a Comment