Իրանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել պարզաբանումներով՝ կապված երկրում իրադարձությունների զարգացման հետ։
Ինչպես նշել են գերատեսչությունում, իրավիճակն Իրանում «բնութագրվում է բողոքներով եւ ցույցերով որոշ նահանգներում»։
«Դա կապված է տնտեսական դժվարությունների հետ, որոնցով երկրի կառավարությունն ակտիվորեն զբաղվում է։ Ընդհանուր առմամբ, սովորական կյանքն ընթանում է իր հունով, կապը, ինտերնետը եւ պետական բոլոր ծառայությունները գործում են սովորականի պես։
Փողոցներում ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում անվտանգությունն ուժեղացնելու համար, ինչն օրինաչափ է։
Ցավոք, գրանցվում են որոշ տարրերի բախումներ իրավապահների հետ, որոնք կատարում են կարգի եւ օրինականության պահպանման իրենց աշխատանքը։
Դեսպանությունն Իրանում իր քաղաքացիներին կոչ է անում հետեւել անվտանգության եւ զգուշության միջոցներին։ Անհրաժեշտ է խուսափել ցուցարարների եւ այլ կուտակումներից, չտրվել հնարավոր սադրանքներին եւ կտրականապես ձեռնպահ մնալ ֆոտո- եւ տեսանկարահանումներից՝ մինչեւ իրավիճակի կարգավորումը»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։